Մենք գիտենք `ինչպես համագործակցել

Քուեսթրեյդում աշխատում են փորձառու և իրենց գործին նվիրված անհատներ, ովքեր համագործակցում են որպես մեկ թիմ: Մենք միասնաբար կերտում ենք աշխատանքային յուրօրինակ մթնոլորտ, որը դինամիկ է և հավակնոտ, բայցև հնարավորինս բաց ու աջակցող: Մեր շարժիչ ուժը Քուեսթրեյդի ներկայիս և հետագա բիզնես պահանջներն են, որոնք բավարարվում են շնորհիվ տեխնոլոգիաների, մեթոդաբանության, բացառապես տաղանդավոր մարդկանց: Քեսթրեյդում մենք առաջնորդվում ենք մեկ ընդհանուր արժեհամակարգով, որը պայմանավորում է մեր համագործակցությունը: Երբ մենք նոր տաղանդի ենք աշխատանքի ընդունում, փորձառությունից և գիտելիքներից բացի հաշվի ենք առնում նաև դիմորդի արժեհամակարգը. մեզ հարկավոր են աշխատակիցներ, ովքեր հաջողությունների կհասնեն Քուեսթրեյդում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ արդյոք Քուեսթրեյդը Ձեզ համար է, հատկացրեք մի քանի րոպե` ծանոթանալու մեր արժեքներին, այն ամենին, թե ինչ ենք փնտրում և առաջարկում:

Բիզնես վերլուծություն և հաշվետվություն

Բիզնես վերլուծության և հաշվետվության թիմը պատասխանատու է բիզնես տվյալների հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև Քուեսթրեյդի տարբեր բաժիններին հաշվետվություններ ներկայացնելու համար: Թիմը աջակցում է բոլոր վարչություններին` ամենօրյա բիզնես կառավարման և մարտավարական որոշումների կայացման համար անհրաժեշտ գործառնական և վերլուծական տվյալներ ապահովելով:

Թափուր աշխատատեղեր:
Բիզնես վերլուծության և հաշվետվության ճարտարագետ

Տվյալների բազայի ծրագրավորում

Տվյալների բազայի ծրագրավորման թիմը կառավարում է ընկերության արտաքին և ներքին տվյալների բոլոր բազաները: Նրանց հիմնական պարտականություններն են. տվյալների բազայի մարտավարության, տրամաբանական և ֆիզիկական տվյալների մոդելավորումը և բոլոր ծրագրերին համապատասխան տվյալների բազայի մշակումը:

Առևտրային ծրագրային ապահովման մշակում

Առևտրային ծրագրային ապահովման թիմը նախագծում և մշակում է արվեստի գլուխգործոցներին ոչնչով չզիջող առևտրային համակարգեր, այդ թվում` հաճախորդամետ բազմաթիվ առևտրային ծրագրեր գործառնական կառավարման ներքին ծրագիր և ծրագրային արտադրանքի ապահովման ծրագիր:

Թափուր աշխատատեղեր:
C++ ճարտարագետ

Ենթակառուցվածքային ծրագրավորում և կառավարում

ՏՏ համակարգերի կառավարման թիմը վերահսկում է Քուեսթրեյդի ամբողջ ենթակառուցվածքային տեխնոլոգիաները, ներառյալ ցանցային սարքավորումները, ծրագրային ապահովումն ու հաղորդակցման համակարգերը:

Որակի ապահովում

Որակի ապահովման առաքելությունն է շարունակաբար կատարելագործել Քուեսթրեյդի ծրագրերի որակը` թեսթավորման նկատմամբ ցուցաբերելով մեթոդական և համակարգային մոտեցում: Այս թիմը սերտորեն համագործակցում է ճարտարագիտական և ենթակառուցվածքային թիմերի հետ`ծրագրերի բարձր որակն ու մատչելիությունն ապահովելու նպատակով:

Վեբ ծրագրերի նախագծում և մշակում

Վեբ ծրագրերի նախագծման և մշակման թիմը կարևոր դեր է խաղում բիզնեսի զարգացման նոր գաղափարների կյանքի կոչման, ինչպես նաև հաճախորդի հետ դրական ու երկկողմանի կապ հաստատելու նպատակով նորարարական գաղափարների գեներացման հարցում: Այս թիմը սերտ համագործակցում է շուկայագետների հետ`հիմնելու և ամրապնդելու Քուեսթրեյդ ապրանքանիշը թե՛ առցանց, և թե՛ ավանդական մամուլում:

Թափուր աշխատատեղեր:
Վեբ ճարտարագետ

Տաղանդների կառավարման բաժին

Տաղանդների կառավարման բաժնի (ՏԿԲ) տեսլականն է. Քուեսթրեյդը դարձնել լավագույն աշխատավայրը: Աշխատանքի ընդունելությունից մինչև դասընթացներ, պարգևատրումից մինչև ներքին հաղորդակցում ՏԿԲ-ն ձգտում է խորհրդանշել Քուեսթրեյդում աշխատելու փորձը իր բոլոր աշխատակիցների համար: ՏԿԲ-ն մարմնավորում է ընկերության քաղաքականությունը, ընթացակարգերն ու արժեքները, նպաստում Քուuեսթրեյդի տեսլականի և առաքելության իրագործմանը` մասնագիտորեն ծառայելով ընկերությանն իր աշխատակազմը ձևավորելու, զարգացնելու և սատարելու միջոցով: ՏԿԲ-ն ցանկանում է, որ Ձեր աշխատանքը Քուեսթրեյդում լինի Ձեր լավագույն աշխատանքային փորձառությունը:

Քուեսթրեյդի IQ

Կարդացեք և իմացեք ավելին մեր սեփական ու հասանելի առևտրային համակարգի մասին, որը նախագծվել, մշակվել և գործածության մեջ է դրվել Քուեսթրեյդի տաղանդների կողմից:

Մեր մրցակցային առավելություններն են ՏՏ նորարարությունները, նոր ծրագրային արտադրանքի մշակումն ու հաճախորդների աննախադեպ փորձառությունը: Դուք կարող ե՛ք համալրել մեր թիմը:

Մեր արժեքները

Մենք ցանկանում ենք առաջին ընտրությունը լինել այն տաղանդների համար, ովքեր կիսում են մեր արժեհամակարգը, ձգտում են կատարելության և պատրաստ են ապահովել հաճախորդի գերազանց փորձառությունը:

  • Սպասարկումը նախապատվություն դարձրու թե՛ հաճախորդների, և թե՛ միմյանց համար
  • Եղիր բաց, ազնիվ և ուղղախոս
  • Նախաձեռնող եղիր և աշխատանքդ ավարտին հասցրու
  • Համագործակցիր և քարոզիր թիմային աշխատանք
  • Նպատակասլաց եղիր, նախաձեռնությունը միշտ ձեռքդ առ ու շարունակ կատարելագործվիր
  • Կատարելագործի որակը և նվազեցրու ծախսերը
  • Ընդգրկվիր ամեն ինչում ու ամեն ինչից հաճույք ստացիր

Կյանքը Քուեսթրեյդում

Աշխատակիցները շատ ժամանակ են անցկացնում աշխատանքի վայրում՝ համագործակցելով, նորարարական գաղափարներ կյանքի կոչելով:

Ավելին

Մեզ կարող եք գտնել

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105/1 հասցեում