Քուեսթրեյդը Հայաստանում

Քուեսթրեյդ Ինթերնեշնլը Քուեսթրեյդ Ինկ.-ի հետ փոխկապակցված ընկերություն է, որը Կանադայի ամենամեծ և ամենաարագ զարգացող առցանց անկախ միջնորդ կազմակերպությունն է: 2010 թ. հոկտեմբերին մենք պաշտոնապես բացեցինք միջազգային մասնաճյուղ: Մենք հպարտ ենք, որ շարունակում ենք ընդլայնել մեր աշխատակազմը միջազգային մասշտաբով, ինչպես նաև արդյունավետ կերպով կիրառել ՏՏ փորձը Հայաստանում: Մի քանի աշխատակից ունեցող հայաստանյան համեստ ընկերությունից մենք այժմ դարձել ենք չորս տասնյակից ավելի աշխատակից ունեցող թիմ: Այցելեք

Մենք հավաքագրում ենք

Մենք շարունակում ենք աշխատանքի հրավիրել լավագույն տաղանդների և սպասում ենք` համալրելու Քուեսթրեյդ ընտանիքը եռանդուն և ոգեշնչված անդամներով: Դուք հնարավորություն կունենաք առաջադիմելու Ձեր կարիերայում և հրաշալի աշխատակազմի մասը դառնալու: Տեղեկացեք մեր ընթացիկ թափուր աշխատատեղերին այստեղ և դիմեք մեզ այսօր:

Կյանքը Քուեսթրեյդում

Աշխատակիցները շատ ժամանակ են անցկացնում աշխատանքի վայրում՝ համագործակցելով, նորարարական գաղափարներ կյանքի կոչելով: Քուեսթրեյդում մենք լրջորեն ենք մոտենում մեր ...

Ավելին

Մենք գիտենք `ինչպես համագործակցել

Քուեսթրեյդում աշխատում են փորձառու և իրենց գործին նվիրված անհատներ, ովքեր համագործակցում են որպես մեկ թիմ: Մենք միասնաբար կերտում ենք աշխատանքային յուրօրինակ մթնոլորտ...

Ավելին

Դիտեք տեսանյութ մեր
մասին


Մեզ կարող եք գտնել

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105/1
հասցեում

Մեծացնել

Ինչ են մտածում մեր աշխատակիցները Քուեսթրեյդում աշխատելու մասին

Սա ընկերություն է, որ հնարավորություններ է ընձեռում ցանկացած...
Ավելին


Դավիթ Սիրադեղյան

Աշխատանքը պետք է հետաքրքիր լինի: Քուեսթրեյդը ընկերություն...
Ավելին


Վարդան Շահինյան

Քուեսթրեյդ-Հայաստանի մթնոլորտը շատ...
Ավելին


Սուսաննա Գևորգյան

Ինչ են մտածում մեր աշխատակիցները Քուեսթրեյդում աշխատելու մասին

Սա ընկերություն է, որ հնարավորություններ է ընձեռում ցանկացած անհատի, ով երազում է իր կյանքում մեծ ձեռքբերումների հասնել: Դու հաճույք ես ստանում աշխատանքիցդ ոչ միայն այն պատճառով, որ ամբողջ օրդ լի է հետաքրքիր առաջադրանքներով, այլ նաև որովհետև բոլորը պատրաստ են լսել և ընդունել իրենց գործընկերների գաղափարները: Նման համագործակցային մթնոլորտը հիանալի խթան է, և ամեն ոք զգում է, որ ընկերության կարևոր մասնիկն է: Ինձ դուր է գալիս աշխատել Քուեսթրեյդում ամեն օր, և ես կցանկանայի այս կազմակերպության կազմում մնալ դեռ երկար տարիներ:

Դավիթ Սիրադեղյան

Ինչ են մտածում մեր աշխատակիցները Քուեսթրեյդում աշխատելու մասին

Աշխատանքը պետք է հետաքրքիր լինի: Քուեսթրեյդն ընկերություն է, որն ընձեռում է ամեն հնարավորություն` աշխատանքդ ավելի հետաքրքիր ու հաճելի դարձնելու համար: Եթե սիրում ես աշխատանքդ, այստեղ կզարգանաս և քո ոլորտում փորձառու մասնագետ կդառնաս: Քուեսթրեյդը թե սկսնակների, և թե կայացած մասնագետների համար լավագույն աշխատավայրերից է:

Վարդան Շահինյան

Ինչ են մտածում մեր աշխատակիցները Քուեսթրեյդում աշխատելու մասին

Քուեսթրեյդ-Հայաստանի մթնոլորտը շատ յուրահատուկ է. այստեղ են հավաքվել մի խումբ բարձրակարգ մասնագետներ`կառուցելու ամենադինամիկ և նորարարական տեղեկատվական հարթակներից մեկը: Ընկերությունում պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցման շնորհիվ քեզ այս համերաշխ ընտանիքի մաս ես զգում: Ապրանքների բազմազանության շնորհիվ ես կարող եմ արժեքավոր փորձ ձեռք բերել և խորացնել արդյունաբերության այս ճյուղի մասին գիտելիքներս:

Սուսաննա Գևորգյան