Կյանքը Քուեսթրեյդում

Աշխատակիցները շատ ժամանակ են անցկացնում աշխատանքի վայրում՝ համագործակցելով, նորարարական գաղափարներ կյանքի կոչելով: Քուեսթրեյդում մենք լրջորեն ենք մոտենում մեր աշխատակիցների առաքելությանը: Մենք ջանում ենք դրական փորձառություն ապահովել մեր աշխատակիցների համար իրենց աշխատանքային կյանքի ամեն ասպարեզում: Քուեսթրեյդն առաջադեմ մոտեցում է ցուցաբերում աշխատանք-անձնական կյանք հարաբերակցությանը` տրամադրելով աշխատանքային ճկուն գրաֆիկ:
Քուեսթրեյդում մենք ստեղծել ենք մի մթնոլորտ, որտեղ մեր անձնակազմի բազմազանությունն արժևորվում է, նոր գաղափարները`ողջունվում, իսկ բարեխիղճ աշխատանքն ու նորարարությունները` պարգևատրվում:

Աշխատանքային Ճկուն ժամանակացույց

Թեև աշխատակիցները շատ ժամանակ են անցկացնում աշխատավայրում, մենք կարևորում ենք Քուեսթրեյդից դուրս նրանց անձնական կյանքը: Հնարավորության սահմաններում մենք միշտ համագործակցում ենք մեր աշխատակիցների հետ` պլանավորելու աշխատանքային ժամանակացույցն այնպես, որ այն համապատասխանի թե՛ աշխատանքային պահանջներին, և թե՛ աշխատակցի աշխատանքային/ անձնական կարիքներին:

Կորպորատիվ միջոցառումներ

Մենք գնահատում ենք մեր աշխատակիցների բարեխիղճ աշխատանքն ու նվիրվածությունը և հրավիրում ամբողջ անձնակազմին մասնակցելու աշխատակիցների գնահատանքի միջոցառումներին` կորպորատիվ խնջույքներից մինչև ընդմիջմանը պիցցակերույթներ կազմակերպելով ամբողջ տարվա ընթացքում:

Բազմազանություն

Քուեսթրեյդն արժևորում է թիմի անդամների մասնագիտությունների, փորձի և հմտությունների բազմազանությունը: Մենք ողջունում ենք մեր աշխատակիցների կարծիքներն ու մշտապես խրախուսում նրանց ներդրումը մեր նոր նախագծերում և ծրագրերում: Բիզնեսի զարգացման նախաձեռնություններից մինչև կորպորատիվ հովանավորությամբ միջոցառումներ` մեր աշխատակիցների անհատական և ընդհանրական գիտելիքներն ու փորձը միշտ մեծ արժեք են ներկայացնում Քուսթրեյդի կողմից ձեռնարկվող ամեն գործում:

Մրցանակներ

Քուեսթրեյդը հասկանում է, որ ընկերության նկատմամբ ցուցաբերած երկարաժամկետ նվիրվածությունը կարևորագույն նվաճում է: Մենք արտահայտում ենք մեր երախտիքը` աշխատակիցներին պարգևատրելով այն ժամանակ, երբ նրանք հասնում են հերթական կարևոր նշաձողի:
Մենք նաև ունենք աշխատակիցների միջև կազմակերպվող տարեկան մրցանակաբաշխություն, որի ժամանակ ամբողջ անձնակազմը հնարավորություն ունի առաջադրել որևէ աշխատակցի թեկնածությունը որևէ մրցանակի համար և քվեարկել նրա օգտին:

  • Բացարձակ գերազանցության մրցանակ
  • Շերլոկ Հոլմս մրցանակ
  • Մեծ արագությամբ առաջ շարժվող մրցանակ
  • Դիվանագետ մրցանակ
  • Կատարելություն մրցանակ
  • Խնդիր չկա մրցանակ
  • Ժպիտով աշխատանք մրցանակ
  • Հռոմը մի օրում չի կառուցվել մրցանակ
  • Ուրախ ժամանց մրցանակ

Մեծ արագությամբ առաջ շարժվող մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով ունակ է արագ կողմնորոշվել` առանց որակը վտանգելու, և պատրաստակամություն է ցուցաբերում անցնելու բոլոր հնարավոր սահմանները` շարժիչ ուժ հանդիսանալով կարևոր ծրագրերում: Քուեսթրեյդի այս աշխատակիցը ակտիվորեն խնդիրներ է լուծում և առաջնորդում մյուսներին դժվարությունների միջով:

Շերլոկ Հոլմս մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով կանխատեսում կամ բացահայտում է հնարավոր խնդիրները մինչև դրանց ի հայտ գալը և կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնում: Քուեսթրեյդի այս աշխատակիցը լավագույն փորձն ու որակը աշխատանքային գործընթացում ու վերջնական արտադրանքուն կիրառելու ջատագովն է:

Բացարձակ գերազանցության մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով ունակ է արագ կողմնորոշվել` առանց որակը վտանգելու, և պատրաստակամություն է ցուցաբերում անցնելու բոլոր հնարավոր սահմանները` շարժիչ ուժ հանդիսանալով կարևոր ծրագրերում: Քուեսթրեյդի այս աշխատակիցը ակտիվորեն խնդիրներ է լուծում և առաջնորդում մյուսներին դժվարությունների միջով:

Դիվանագետ մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով աշխատում է տարբեր թիմերի հետ, համագործակցում նոր լուծումների շուրջ և հետևողականորեն գաղափարներ առաջարկում մեր տեխնոլոգիաներն ու աշխատանքային մշակույթը բարելավելու ուղղությամբ

Կատարելություն մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով հաճախորդների անունից անթերի որակի ու մատչելիության ջատագովն է: Այս անհատը իր ստեղծագործական ջիղն ու նախագծման հմտություններն է ցուցաբերում մեր ապրանքանիշը ամենուր ճանաչելի դարձնելու և օգտագործողների համար եզակի փորձառություն ապահովելու ուղղությամբ:

Հռոմը մի օրում չի կառուցվել մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով ձեռնարկատիրական ջիղ է ցուցաբերում` միտված Քուեսթրեյդի հետագա կարիքներին և միաժամանակ արդյունավետ լուծումներ է առաջարկում առկա խնդիրների համար:

Խնդիր չկա մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով բարդ հարցերը հեշտացնում է, գաղափարները հստակ է բացատրում մյուսներին` առաջ մղելով մեր ծրագրերը թիմային աշխատանքի շնորհիվ: Քուեսթրեյդի այս աշխատակիցը ակտիվորեն փնտրում է գիտելիք ձեռք բերելու հնարավորություններ և իր ոլորտի առաջատար փորձագետ է. նա կիսում է իր գիտելիքները և օգնում մյուս աշխատակիցների մասնագիտական աճին:

Ուրախ ժամանց մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով հաճույքով է հաղթահարում դժվարություններն ու հաջողության հասնում մեր դինամիկ աշխատանքային մթնոլորտում: Այս աշխատակիցը միշտ պատրաստակամ է օգնելու մյուսներին, անձնական մեծ ներդրում ունի մեր ընդհանուր գործում, միաժամանակ նպաստելով Քուեսթրեյդի ուրախ աշխատանքային մթնոլորտին:

Ժպիտով աշխատանք մրցանակ

Շնորհվում է այն անհատին, ով հետևողականորեն գերազանց ծառայություն է մատուցում մեր ներքին հաճախորդներին և նպաստում միջբաժանմունքային թիմային աշխատանքին:

Մենք պարգևատրում ենք Ձեզ աշխարհի բոլոր ծայրերում: Դուք աստղ կդառնաք ոչ միայն մեր երևանյան գրասենյակում, այլ նաև ճանաչված կլինեք Ձեր գործընկերների և ղեկավարների կողմից Քուեսթրեյդի ցանկացած աշխատավայրում: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Քուեսթրեյդի բոլոր անդամների համար հասանելի մրցանակները:

Համաշխարհային կարգի մրցանակ

Շնորհվում է այն աշխատակցին, ով մշտապես կարևորում է ծառայության որակը թե՛ հաճախորդների, և թե՛ գործընկերների համար: Այս աշխատակիցը հաշվի է առնում ծառայության մատուցման վրա իր գործելաոճի ազդեցությունը և ակտիվորեն քայլեր է ձեռն����րկում հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու, թիմային աշխատանքն ու համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև իր գործունեության արդյունքները բարելավելու ուղղությամբ:

Ամենաարժեքավոր խաղացող մրցանակ

Շնորհվում է այն աշխատակցին, ով իր գործելաոճով ապացուցում է իր հավատարմությունը Քուեսթրեյդի հիմնական արժեքներին և մի շարք բնագավառներում ցուցաբերում աչքի ընկնող վարքագիծ: Այս աշխատակիցը ճանաչված է որպես թիմային խաղացող, գործընկեր, մասնակից և լավագույն մասնագետ կազմակերպության բոլոր օղակներում:

Միշտ պատրաստ մրցանակ

Շնորհվում է այն աշխատակցին, ով ամբողջ տարվա ընթացքում ներգրավվում է տարբեր թիմային և ընկերության այլ միջոցառումներում: Այս աշխատակիցն անհատույց տրամադրում է իր ժամանակը`համակարգելու, պլանավորելու կամ մասնակցելու աշխատանքային կամ արտաաշխատանքային միջոցառումներին`միտված թիմային կառուցմանը և ամրապնդելու ներքին և արտաքին աշխատանքային խմբերը:

Հաջողության հասնող մրցանակ

Շնորհվում է այն աշխատակցին, ով ողջունում է նոր մարտահրավերներն ու միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանց դիմակայելու հարցում: Այս աշխատակիցը միշտ ժամանակ է գտնում և ջանք չի խնայում պահանջները բավարարելու և գերազանցելու համար: Նա ներգրավվում է տարբեր աշխատանքային խմբերում և նախագծային թիմերում` թիմային աշխատանքը դարձնելով իր կենսակերպը:

Հետևիր իմ օրինակին մրցանակ

Շնորհվում է այն ղեկավարին, ով տարվա ընթացքում ցուցաբերել է ամենաուժեղ առաջնորդական ունակությունները: Նա հասնում է շոշափելի արդյունքների և ոգեշնչում իր թիմին հետևել իր օրինակին: Նա ստեղծում է բաց ու արդյունավետ թիմային մթնոլորտ իր անձնակազմի համար և ամենաարդյունավետ կերպով հարաբերություններ է կառուցում և պահպանում ամբողջ կազմակերպությունում:

Առաջադիմություն մրցանակ

Շնորհվում է այն աշխատակցին, ով մշտապես մասնագիտական աճի և կատարելագործման հնարավորություններ է փնտրում իր, մյուսների և ընկերության համար: Այս աշխատակիցը ամբողջ տարվա ընթացքում ակտիվորեն աշխատանքային գործընթացի բարեփոխումներ է առաջարկում, ստանձնում է իր ուսուցման և ինքնակատարելագործման ողջ պատասխանատվությունը և ուղիներ է փնտրում իր փորձն ու գիտելիքները մյուսներին փոխանցելու համար:

Պարգևատրում և մասնագիտական կատարելագործում

Մենք գիտակցում ենք, որ մեր աշխատակիցների համակցված գիտելիքները, հմտություններն ու փորձը մեր հաջողության գրավականն են: Քուեսթրեյդը միտված է շարունակական մասնագիտական կատարելագործմանը, ուսուցմանն ու անձնական աճին: Երբ մեր թիմի որևէ անդամ հաջողության է հասնում, մենք գնահատում ենք նրա ձեռքբերումները:

Աշխատանքում առաջադիմելու հնարավորություններ

Մենք գիտենք, որ աշխատակիցների մեծամասնությունն ունի ստանձնած պաշտոնից աճելու ներուժ և ցանկություն: Շարունակական պլանավորման և կարիերայի անհատական զարգացման շնորհիվ Քուեսթրեյդը աջակցում է իր աշխատակիցներին իրենց աշխատանքային նպատակներին հասնելու հարցում:

Շարունակական ուսուցում

Քուեսթրեյդը խրախուսում է իր աշխատակիցների շարունակական ուսուցման և զարգացման նախաձեռնությունները և նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը: Ներքին դասընթացներից մինչև ակադեմիական կրթության աջակցման ծրագրերի շնորհիվ աշխատակիցներին ընձեռված է մեծ հնարավորություն ընդլայնելու իրենց փորձն ու գիտելիքները:

Փոխհատուցում և արտոնություններ

Մենք ապահովում ենք մեր աշխատակիցների արդար և մրցունակ հատուցումն իրենց կատարած աշխատանքի դիմաց: Թիմի յուրաքանչյուր անդամ խրախուսվում է անհատապես: Այդ իսկ պատճառով Քուեսթրեյդը առաջարկում է արտոնությունների ընդլայնված փաթեթ: Մենք քաջալերում ենք մեր թիմի անդամներին նորարարություններ կատարել, նոր մոտեցումներ փորձարկել, լինել նախաձեռնող խնդիրների լուծման հարցում: Մենք պարգևատրում ենք մեր աշխատակիցներին ընկերությունում գործող պարգևատրման համակարգերի, ինչպես նաև անհատական գնահատանքի միջոցով:

Մենք գիտենք` ինչպես համագործակցել

Քուեսթրեյդում աշխատում են փորձառու և իրենց գործին նվիրված անհատներ, ովքեր համագործակցում են որպես մեկ թիմ: Մենք միասնաբար կերտում ենք աշխատանքային յուրօրինակ մթնոլորտ, որը դինամիկ է և հավակնոտ, բայցև հնարավորինս բաց ու աջակցող:

Ավելին

Մեզ կարող եք գտնել

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105/1 հասցեում